ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

«Յուրաքանչյուր ստեղծագործություն պետք է կոնկրետ իր պատմական կոնտեքստի մեջ նայել»

«Յուրաքանչյուր ստեղծագործություն պետք է կոնկրետ իր պատմական կոնտեքստի մեջ նայել»
08.02.2016 | 23:09

Համացանցում օրերս շրջանառվեց Համո Սահյանի բանաստեղծությունը՝ նվիրված Սովետական Ադրբեջանի 35-րդ տարեդարձին: Սահյանի «դավադիր» բանաստեղծությունը ափսոսանքի, հիասթափության առիթ տվեց` կցկտուր մեկնաբանություններով: ԳԱԱ գրականության ինստիտուտի տնօրեն, գրականագետ Վարդան Դևրիկյանը մեզ հետ զրույցում ասաց, որ մեկ միասնական երկիր է եղել, միասին ապրել են, կարելի է տասը ադրբեջանցու էլ օրինակ բերել, որ Հայաստանի նվիրված ստեղծագործություն են գրել. «Որոշակի կաղապարներ կային: Հետո, մի երկրի մեջ էին, թշնամությունը ուժեղացնե՞լը ճիշտ կլիներ, թե՞ ինչ-որ մի ձևի կեցության վիճակ ստեղծելը, երբ Ղարաբաղ, հայկական բնակավայրեր ունեինք Ադրբեջանում: Ինչքան լավ հարաբերություններ լինեին, այնքան մեր օգտին էր լինելու, թշնամությունից միայն մենք էինք տուժելու այն ժամանակվա պայմաններում»: Գրականագետը վստահեցրեց, որ մեր մտավորականներն ամեն բան արել են շատ խելացի, կանխամտածված, չի կարելի դա համարել կարիերայի արտահայտություն: Նրա խոսքով` Սահյանի պես նուրբ բանաստեղծին որևէ բան ասելը անթույլատրելի է, յուրաքանչյուր ստեղծագործություն պետք է կոնկրետ իր պատմական կոնտեքստի մեջ նայել:

Գրականագետ, բանաստեղծ Աշոտ Գաբրիելյանը նշեց, որ այդ շրջանում չկա բանաստեղծ, որ հարևան հանրապետության, տվյալ դեպքում՝ Ադրբեջանին հանդեպ նմանատիպ մոտեցում չդրսևորեր: Նրա խոսքով՝ սկսած Եղիշե Չարենցից Ադրբեջանին տողեր են նվիրել, ուղղակի հեղհեղուկ տողեր են եղել: Սահյանը այդ բանաստեղծության մեջ մատնանշում է, որ մենք չունենք սահմանների խնդիր, նմանատիպ հայտարարությունը ինչ-որ տեղ քաղաքական է. «Սահյանն իմ ամենասիրած հեղինակներից է ու այդպես էլ մնալու է:
ՈՒղղակի մենք շատ վերապահումով ենք մոտենում մեր մեծերին, որը խանգարում է նաև այսօրվա գրականությունը ճանաչելուն: Բոլորն են վիրպումներ, սայթաքումներ ունենում»: Աշոտ Գաբրիելյանը դեմ է, երբ արխիվում եղածը գաղտնի են պահում, բայց նաև դեմ է նրան, որ մի սայթաքումը, մի բանաստեղծությունը կարող է բացասաբար անդրադառնալ բանաստեղծի գրական կերպարի վրա:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1656

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ